Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ի հանձնակատար. Սիրիան վերածվել է հսկայական տանջարանի

ՄԱԿ-ի հանձնակատար. Սիրիան վերածվել է հսկայական տանջարանի
14.03.2017 | 21:06

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնն ասել է, որ ամբողջ Սիրիան վերածվել է հսկայական տանջարանի:
«Սիրիան Երկրորդ աշխարհամարտից հետո մարդու ստեղծած ամենասարսափելի աղետն է, երկիր, որտեղ համատարած արյունահեղություն է և վայրագություն»՝ հայտարարել է ալ-Հուսեյնը և հակամարտող կողմերից պահանջել անհապաղ ազատ արձակել տասնյակ հազարավոր բանտարկյալներին:

«Այս անիմաստ կոտորածին վերջ տալու ջանքերը արգելափակվում են»,- ասել է հանձնակատարը՝ ակնարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևերի վրա Ռուսաստանի և Չինաստանի կողմից վետո դնելը:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ