Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մարտի 15-19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում մարտի 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է քամու ուժգնացում: