Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները
15.03.2017 | 16:58

Այսօր տեղի են ունենալու Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Իրենց թեկնածությունն են առաջադրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Արևելք» պարբերականի փոխանցմամբ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ հանելու է իր թեկնածությունը, և կոչ է արել ընտրություններին մասնակցող հոգևորականներին՝ իրենց ձայնը տալ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պետք է թողնի իր պաշտոնը: Նորընտիր տեղապահը պատրիարքարանը ղեկավարելու է մինչև նոր պատրիարքի ընտրվելը, միևնույն ժամանակ նախապատրաստելով ընտրության գործընթացը:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ