Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսուա Օլանդ. Վաղուց առաջընթացի ժամանակն է ղարաբաղյան կարգավորման գործում

Ֆրանսուա Օլանդ. Վաղուց առաջընթացի ժամանակն է ղարաբաղյան կարգավորման գործում
15.03.2017 | 17:00

Վաղուց ժամանակն է առաջընթացի հասնել և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գտնել՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ տրված ընթրիքի ժամանակ: Օլանդը նշել է, որ բանակցություններն ընթանում են արդեն 23 տարի, սակայն կողմերը որևէ արդյունքի չեն հասել: «Ստատուս քվոյից վատ բան չկա: 2016-ի ապրիլին կատարվածը և մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բախումները ապացուցում են, որ այդ հակամարտությունը երբեք չի դադարել»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:


«Գիտեք, թե որքան շատ ջանքեր է գործադրում Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահների հետ: Ես դա ասել եմ մի քանի օր առաջ Փարիզ այցելած նախագահ Սարգսյանին, կկրկնեմ նաև Ձեր առջև. այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ, անդադրում կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել: Այդ ջանքերը հիմնվում են տարածքային ամբողջականության և ինքնորոշման, ռազմական ճանապարհներից խուսափելու սկզբունքների վրա: Ֆրանսիան պատրաստ է ամենայն նախաձեռնություն ցուցաբերել այդ շրջանակներում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:


Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անվանել է «ամենացավոտ հիմնախնդիրը տարածաշրջանում»: Նա նորից մեղադրանքներ է ուղղել Հայաստանին, հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»: «Մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել»,- պնդել է Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ