Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Էյր Արմենիան» մեղադրվում է 1 միլիարդ 486 միլիոն դրամ յուրացնելու մեջ

«Էյր Արմենիան» մեղադրվում է 1 միլիարդ 486 միլիոն դրամ յուրացնելու մեջ
15.03.2017 | 17:08

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015-ի համեմատ՝ 2016-ին և 2017-ի հունվար-փետրվարին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը: «2015-ին ստացվել է 1080 փաստաթուղթ, 2016-ին՝ արդեն շուրջ 2000»՝ ասել է իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը: Վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ:


Սամվել Սինանյանի խոսքով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ընկերությունը 2014-2016-ին գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախտելով կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրում չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն դրամ: Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ