Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ամստերդամում թուրքերը փակել են փողոցն ու հարձակվել քաղաքային ավտոբուսների վրա

Ամստերդամում թուրքերը փակել են փողոցն ու հարձակվել քաղաքային ավտոբուսների վրա
15.03.2017 | 17:42

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում փողոց դուրս եկած ազգայնամոլ թուրքերը անկարգություններ են հրահրել, որ մեծ արձագանք է գտել հոլանդական մամուլում։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցության համակիրները Թուրքիայի դրոշներով փողոց են փակել ու հարձակվել ավտոբուսների վրա, հարվածել ավտոբուսների պատուհաններին ու սպառնացել ուղևորներին։

Ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների մասնակից 12 թուրքի։

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ