Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր քարտուղարի թեկնածու։ Նրա թեկնածությունը կազմակերպության գործադիր խորհրդին է ներկայացրել Ադրբեջանը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունները կայանալու են աշնանը։
Մինչև ապրիլի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպության բոլոր անդամ երկրներին հայտնելու է առաջադրված բոլոր թեկնածուների անունները։ Գործադիր խորհուրդը ներկայացված թեկնածուների միջից գաղտնի քվեարկության միջոցով ընտրելու է ամենաշատ ձայները ստացածին, որից հետո նրա թեկնածությունը հաստատելու է գլխավոր համաժողովը: