Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանն ու Ադրբեջանը շփվում են միջնորդների միջոցով

Հայաստանն ու Ադրբեջանը շփվում են միջնորդների միջոցով
16.03.2017 | 11:24

Անցնող յոթ օրն ակտիվ էր ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Երբ հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացը, ըստ էության, կասեցված է, մեծանում է միջնորդ երկրների դերակատարությունը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մեկ շաբաթվա կտրվածքով, ընդունեց նախ Սերժ Սարգսյանին, ապա` Իլհամ Ալիևին: Միջնորդները, որպես կանոն, աշխատում են պահել պարիտետն ու հակամարտող կողմերից յուրաքանչյուրին ասել այն, ինչ վերջինս ցանկանում է լսել: Օրինակ, Օլանդն ու Ալիևը խոսել են ստատուս-քվոյի անընդունելիության մասին: Այս թեզն առաջնային է Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում, և, եթե անկեղծ լինենք, հրապարակային հայտարարությունների մասով, դրան չեն կարող հակադրվել ոչ միայն Փարզում, Մոսկվայում և Վաշինգտոնում, այլև` Երևանում:

Այլ բան է, թե յուրաքանչյուրն ինչ է հասկանում` ստատուս-քվոյի փոփոխության ձգտելով: Երկու օր առաջ, ՄՄՀՊԻ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանն անդրադարձել է այս խնդրին: «Իրականում ստատուս-քվոն անընդունելի է. մենք ևս կցանկանայինք, որ ամեն ինչ փոխվեր, և Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իրականում ստատուս-քվոն կփոխվի: Մնացած ամեն ինչն ածանցյալ է սրանից»,-ասել է Հայաստանի նախագահը: Ինչպես տեսնում ենք` ստատուս-քվոյի փոփոխության հարցում տրամագծորեն հակառակ են կողմերի դիրքրոշումները: Դա հիմք է տալիս հայկական կողմին օրակարգ բերել հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման պահանջը, մանավանդ` այն լեգիտիմացված է Վիեննայի համաձայնություններով: Ավելին, մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահը ոչ միայն պաշտպանեց հայկական կողմի պահանջը, այլև, ըստ էության, միջնորդ երկրների նախագահներից առաջինը եղավ, որ հրապարակայնացրեց հրադադարի ռեժիմի խախտման համար պատժելու անհրաժեշտության հարցը:

ԼՂ խնդիրը երեկ քննարկվել է նաև Մոսկվայում` Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ: Դժվար է ասել` ինչ են խոսել երկու առաջնորդները փակ դռներւ հետևում, բայց ԶԼՄ-ների համար սահմանափակվել են մեզ ծանոթ ընդհանուր ձևակերպումներով:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ