Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

4 երկրաշարժ՝ մեկ շաբաթում

4 երկրաշարժ՝ մեկ շաբաթում
16.03.2017 | 18:34

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը Հայաստանում մարտի 9-15-ին 4 երկրաշարժ է գրանցել: ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի՝ մարտի 9-15-ը գրանցված երկրաշարժերից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:


ՍՊԾ գործակալությունից հայտնում են, որ թույլ սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են ՀՀ տարածքում՝ մարտի 9-ին, ժամը 14:13-ին, M=1.4 Վանաձորից 12 կմ դեպի հյուսիս-արևելք, մարտի 10-ին, ժամը 11:13-ին, M=1.0 Էջմիածնից 27 կմ դեպի հարավ-արևմուտք, մարտի 11-ին, ժամը 17:45-ին, M=2.0 Քաջարանից 6 կմ դեպի հարավ-արևմուտք, մարտի 12-ին, ժամը 02:11-ին, M=2.1 Սիսիանից 22 կմ դեպի հարավ-արևմուտք: Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մարտի 10-ին 3-4 բալ (մագնիտուդ 2.8) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վանից 20 կմ դեպի հյուսիս-արևելք, որին երկու օր անց հետևել է 3 բալ (մագնիտուդ 2.4) ուժգնությամբ երկրորդ ցնցումը:


Մարտի 13-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 35 կմ դեպի հյուսիս: Տարածաշրջանից դուրս մարտի 14-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսում՝ Նիկոբարյան կղզիների տարածքում: Մարտի 13-ին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի նախկին մայրաքաղաք Յանգոնից (Ռանգուն) 70 կմ դեպի հյուսիս: Յանգոնից հյուսիս ընկած բնակավայրերում՝ զոհվել է 24 մարդ: Կան բազմաթիվ ավերածություններ, Յանգոնի կենտրոնական շրջանները ևս կրել են վնասներ:

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ