Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը պետք չէ դիտարկել որպես գործընթաց, որ կարող է վնասել այլ պետությունների, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Regional Post - Caucasus» ամսագրին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին՝ պե՞տք է Հայաստանը Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն ընդունի որոշակի մտավախությամբ՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը չունի գաղտնի օրակարգ: Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղված են երրորդ երկրների դեմ, նաև խախտում են հետաքրքրությունները: Ընդհանուր առմամբ, բաց ենք կառուցողական փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր կգան ընդառաջ»:
«Վստահ ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը, որոնք մի քանի ամիս ճգնաժամ էին ապրում, կբարձրացնի տարածաշրջանում վստահությունն ու փոխըմբռնումը: Հուսով ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների փուլային վերականգնումն Անդրկովկասի համար օգտակար, անվտանգ և կայուն կլինի»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: