Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրով. Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի

Լավրով. Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի
16.03.2017 | 18:38

Ռուսաստանը կողջուներ, եթե ԵԱՏՄ-ի արտաքին սահմանային հատվածը` հայ-թուրքական սահմանը բաց լիներ մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Regional Post - Caucasus» ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: «Դա, անկասկած, օգտակար կլինի տարածաշրջանի համար»,- նշել է նա: Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը 2007-2009-ին կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործընթացի ակտիվ փուլում:

«Ցավոք, ավելի ուշ նորմալացման գործընթացն արգելակվել է և ներկա պահին կանգ առել: Սակայն, սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը ցույց տան, որ ընդունակ են պայմանավորվել, լուրջ և պատասխանատու որոշումներ կայացնել: Վստահ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել խնդիրները: Միևնույն ժամանակ շատ բան կախված է հենց իրենցից: Քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ընդունակությամբ, որ կյանքի կոչվեն իրենց քաղաքացիների հույսերը և ձգտումները: Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանը պատրաստ կլինի ցուցաբերել ամենաակտիվ աջակցությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ