Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ նախագահի նոր միգրացիոն հրամանագիրը ևս արգելափակվեց

ԱՄՆ նախագահի նոր միգրացիոն հրամանագիրը ևս արգելափակվեց
16.03.2017 | 18:42

Դոնալդ Թրամփին վրդովեցրել է դատարանի նոր որոշումը, որով արգելափակվել է նոր միգրացիոն հրամանագիրը: Այս անգամ Հավայի նահանգի դաշնային դատավոր Դերիք ՈՒոթսոնը թույլ չի տվել, որ ուժի մեջ մտնի մահմեդական 6 երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը։ Դատավորը բավարարել է նահանգային հայցը Թրամփի հրամանագրի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։

ԱՄՆ նախագահը մեղադրել է դատավորին լիազորությունները չարաշահելու համար և հայտարարել, որ կպաշտպանի իր հրամանը Գերագույն դատարանում։ «Մենք հաղթելու ենք իրավական ճակատամարտում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ