Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում ձյուն է գալիս: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Կապանում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Այսօր, առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 19-20-ին նույնքան կբարձրանա: Երևանում այսօր, առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: