Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին: «Բարեկամության և փոխըմբռնման կապերով մենք կապված ենք Հայաստանի հետ:
Նախորդ երեկոյան նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես դաշնակիցներ հուսալիորեն սատարում են միմյանց և միահամուռ ուժերով առաջ են տանում եվրասիական ինտեգրացիոն գործընթացները: Մեր երկրների միջև հաջողությամբ զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների ռազմատեխնիկական ոլորտներում: Ընդլայնվում են կապերը տուրիզմի, մշակույթի գիտության և կրթության բնագավառներում: Միմյանց հետ սերտ համագործակցում են երկու երկրների տեղական մարմինները: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: