Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարո Փայլան. Արք. Աթեշյանը տեղապահի ընտրությունից հետո հեղաշրջում է արել, որը մենք չենք ընդունում

Կարո Փայլան. Արք. Աթեշյանը տեղապահի ընտրությունից հետո հեղաշրջում է արել, որը մենք չենք ընդունում
16.03.2017 | 21:48

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո պարտված կողմ արք. Արամ Աթեշյանի քայլին է անդրադարձել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Նա հայտարարել է, թե Արամ Սրբազանը փոխպատրիարքի պաշտոնում Թուրքիայի Հանրապետության հարկադիր կատարողի գործառույթներ է իրականցնում պատրիարքարանում։

«Նրա արած քայլը հեղաշրջում էր։ Մենք այն չենք ընդունում։ Տեղապահ է ընտրվել ու մի կողմը պարտվել է։ Բոլորս պետք է շնորհավորենք հաղթած թեկնածուին ու արագացնենք պատրիարքի ընտրությունների աշխատանքները»,- ասել է Կարո Փայլանը։


Տեղապահի ընտրություններում թեկնածուներ են եղել փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանն ու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, արք. Գարեգին Բեքչյանը։ Երբ ընտրությունների վերջում հայտնի է դարձել, որ հաղթել է Գարեգին Բեքչյանը, փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը լրագրողներին ցույց է տվել նահանգապետարանի գրությունը, թե պատրիարքի ընտրությունների հետ կապված գործընթացը իրավական չէ։

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ