Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հոլանդիայի վարչապետի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում

Հոլանդիայի վարչապետի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում
17.03.2017 | 09:16

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած Ազատության և դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում առաջին տեղն է գրավել և հաղթանակ տարել ծայրահեղ աջակողմյան և պոպուլիստական առաջնորդ Գիրտ Վիլդերսի «Հանուն ազատության» կուսակցության նկատմամբ:

Ռյուտեի կուսակցությունը 150-տեղանոց խորհրդարանում ստացել է առնվազն 33 տեղ: Երկրորդ տեղում Վիլդերսի կուսակցությունն է՝ 20 մանդատ: Երրորդ տեղը 19-ական մանդատով գրավել են «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» և «Դեմոկրատներ-66» կուսակցությունները:


Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ողջունել են Ռյուտեի հաղթանակը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Նիդերլանդների իշխող կուսակցության հաջողությունն անվանել է «քվե հանուն Եվրոպայի, քվե ծայրահեղականների դեմ»:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ