Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եղիսաբեթ 2-րդը թույլ է տվել Թերեզա Մեյին սկսել Brexit-ը

Եղիսաբեթ 2-րդը թույլ է տվել Թերեզա Մեյին սկսել Brexit-ը
17.03.2017 | 09:17

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը պաշտոնապես հաստատել է օրենքը, որը երկրի վարչապետ Թերեզա Մեյին թույլ է տալիս սկսել երկիրը Եվրամիությունից դուրս բերելու գործընթացը՝ գրում է Reuters-ը՝ հղում անելով խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուին:

Վարչապետը կարող է ցանկացած պահի բանակցություններ սկսել երկիրը ԵՄ-ից դուրս բերելու հստակ պայմանների հարցով: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կսկսվեն մարտի վերջին: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը օրինագիծը հաստատել է մարտի 14-ին:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ