Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մարտի 30-ին կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մարտի 30-ին կայցելի Թուրքիա
17.03.2017 | 09:24

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է մարտի 30-ին այցելել Թուրքիա: Reuters գործակալության փոխանցմամբ` Haberturk հեռուստաընկերությանը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թիլերսոնը կլինի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որ Թուրքիա կայցելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո: Թիլերսոնը մտադիր է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ