Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արտակ Զաքարյան. Պետք չէ փորձել դիվիդենդներ ստանալ հույզերի միջոցով

Արտակ Զաքարյան. Պետք չէ փորձել դիվիդենդներ ստանալ հույզերի միջոցով
18.03.2017 | 01:01

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը քաղաքական ուժերին կոչ է արել չփորձել դիվիդենդներ հավաքել մարդկային հույզերի միջոցով։ Մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը կազդի՞ նախընտրական քարոզարշավի վրա, նա ցավակցություն է հայտնել Սարգսյանի հարազատներին և ընդգծել, որ մարդկային ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը՝ փորձելով հասարակական տրամադրություններ ձևավորել, անթույլատրելի են և «պատիվ չեն բերում»։

«Փորձել հասարակության դժգոհության միջոցով դիվիդենդներ ստանալ` ճիշտ չեմ համարում։ Մարդիկ դժգոհում են, պարզ մարդկայնորեն, դա նորմալ է։ Մենք գործ ունենք հույզերի հետ, իսկ որոշ ուժեր փորձում են դրան քաղաքական ուղղություն հաղորդել»,- հայտարարել է Զաքարյանը։

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ