Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սրվում են Թուրքիայի հարաբերությունները Բուլղարիայի հետ

Սրվում են Թուրքիայի հարաբերությունները Բուլղարիայի հետ
18.03.2017 | 01:07

Բուլղարիան հետ է կանչել Անկարայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: ԱԳ նախարարությունը զուսպ հայտարարություն է տարածել՝ ընդամենը մեկ նախադասություն՝ առանց պատճառները հստակեցնելու: Մամուլը նշում է, որ դիվանագիտական սկանդալը ծագել է մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու՝ Անկարայի շարունակական փորձերի պատճառով: Շաբաթներ առաջ Թուրքիայի սոցապ նախարար Մեհմեդ Մյուեզինօղլուն հրապարակավ հորդորել է Թուրքիայում ապրող բուլղարացիներին իրենց ձայնը տալ ընտրություններում առաջադրված DOST կուսակցությանը, որն առաջնորդում է ծագումով թուրք բուլղարացի գործիչ Լյուֆթի Մեսթանը: Բուլղարիայի ԱԳ նախարարությունը անցած շաբաթ նոտա էր հղել Թուրքիայի դեսպանին: Անկարայի միջամտությունը դրանով չի ավարտվել. օրեր անց տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Բուլղարիայում Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն մասնակցում DOST-ի քարոզարշավին:


Անկարայի համակրանքը քաղաքական այդ ուժի նկատմամբ պատահական չէ, կուսակցության առաջնորդը Թուրքիայի նախագահի մոլեռանդ պաշտպաններից է, երկու տարի առաջ՝ ռուս - թուրքական լարվածության ժամանակ, նա Ռեջեփ Էրդողանին սատարելու համար դեմ էր գնացել անգամ իր նախորդ կուսակցության դիրքորոշմանը, կորցրել այնտեղ ունեցած պաշտոնները, վտարվել ու հետագայում իր սեփական քաղաքական ուժը հիմնել: Բուլղարական մամուլը գրում է, որ DOST-ին աջակցելու և առաջիկա ընտրություններին միջամտելու թուրքական փորձերը վերջին օրերին դարձել են նախընտրական բանավեճերի գլխավոր թեմաներից մեկը: Կրքերը ավելի են թեժացել, երբ ոստիկանությունը Բուլղարիայի հարավային շրջաններից մեկում հայտնաբերել է սննդամթերքով ու նվերներով լի 400 տոպրակ՝ ըստ հաղորդումների՝ DOST կուսակցության տարբերանշանով: «Թուրքիան ոչ միայն միջամտում է, այլև՝ կաշառում»,- հայտարարել են պոպուլիստ ազգայնականներից մինչև ռեֆորմիստներ՝ պահանջելով երկրի իշխանություններից համարժեք արձագանք տալ Էրդողանի կառավարությանը, անգամ՝ վտարել երկրից Թուրքիայի դեսպանին, քվեարկության օրն էլ ընտրատեղամասեր բացել միայն Բուլղարիայի դեսպանատան ու հյուպատոսարանի տարածքում:


Անցած տարի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ Բուլղարիան նվազեցրել է արտերկրում բացվող ընտրատեղամասերի թիվը՝ սահմանափակում մտցնելով հատկապես Եվրամիությանը չանդամակցող երկրներում: Մարտի 26-ին Թուրքիայում կարող է բացվել առավելագույնը 35 ընտրատեղամաս, մինչդեռ տարիներ առաջ այդ թիվը անցնում էր 40-ից:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ