Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին միանալ ՌԴ պատժամիջոցներին

ԵՄ-ն կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին միանալ ՌԴ պատժամիջոցներին
18.03.2017 | 16:22

ԵՄ-ն հերթական անգամ դատապարտել է Ղրիմի միացումը ՌԴ-ին՝ այդ իրադարձության երրորդ տարելիցի առիթով։ ԵՄ երկրները անհանգստություն են արտահայտել Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի հետ կապված, կոչ արել ՄԱԿ-ի բոլոր երկրներին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:


«Անցած տարի թերակղզում շարունակված ռազմականացումն ազդել է Սև ծովի տարածաշրջանում անվտանգության ոլորտի իրավիճակի վրա, իսկ Ղրիմի թերակղզում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը շարունակել է վատթարանալ»՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միության 28 երկրների ԱԳ նախարարների անունից։


Պատժամիջոցներին միանալու ՄԱԿ-ի երկրներին հասցեագրված կոչը հնչում է երկրորդ տարին և հիմնված է 2014 թվականի մարտի 27-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի վրա, որը դատապարտում է անօրինական հանրաքվեի անցկացումն ու Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ

class="footer-right"> .