Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփն ու Մերկելը հանձնառու են ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը

Թրամփն ու Մերկելը հանձնառու են ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը
18.03.2017 | 16:25

ԱՄՆ-ը Գերմանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ հանձնառու է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Թրամփը նշել է, որ բարձր է գնահատում Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջնորդությունը՝ ՈՒկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, որտեղ կողմերն իրականացնում են խաղաղ լուծման որոնում: Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերի իրագործումը հնարավորություն կտա ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման համար։

«ՈՒրախ եմ, որ ամերիկյան վարչակազմն ու անձամբ նախագահն ավելի ու ավելի են ներգրավվում Մինսկի գործընթացում։ Մենք պետք է լուծենք այդ հարցը մի կողմից ՈՒկրաինայի անվտանգության ու ինքնիշխանության համար, մյուս կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության համար, երբ խնդիրները վերանան»,- ասել է Մերկելը։

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ