Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իռլանդիայի վարչապետը միգրացիայի հարցերով «դասախոսություն է կարդացել» Թրամփի համար

Իռլանդիայի վարչապետը միգրացիայի հարցերով «դասախոսություն է կարդացել» Թրամփի համար
18.03.2017 | 16:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Իռլանդիայի վարչապետ Էնդի Քենին միգրացիայի հարցերով «դասախոսություն է կարդացել», հայտնում է The New York Times-ը: Իռլանդիայի վարաչապետը, որ ավելի վաղ միգրացիայի հարցով քննադատել էր Թրամփին, նրան այցելել է Սբ Պատրիկի օրվա նախօրեին:


Հանդիպմանը Քենին ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ պատմության մեջ միգրատների ներդրումը: «Կան միլիոնավոր մարդիկ, ովքեր ցանկանում են կարևոր դեր խաղալ Ամերիկայի պատմության մեջ, եթե դուք, իհարկե, սիրում եք նրանց, ովքեր Ամերիկան հզոր են դարձնում»,- ասել է Քենին: Թերթը գրում է, որ Քենին ուշադրությունը կենտրոնացրել է հարցի վրա, որը վաղուց մտահոգում է իռլանդացի պաշտոնյաներին. ավելի քան 50 հազար իռլանդացիների, ովքեր ապօրինի են բնակվում ԱՄՆ-ում, արտաքսում է սպառնում, եթե Թրամփը կատարի ապօրինի միգրանտներին արտաքսելու իր խոստումը: Վաշինգտոնում Քենին փորձել է արդարացնել իր խոսքը՝ նշելով, որ դրանք ոչ թե անձամբ Թրամփի դեմ են ուղղված եղել, այլ նրա խոսքի:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ

class="footer-right"> .