Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու է 9 թեկնածու

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու է 9 թեկնածու
18.03.2017 | 16:33

Ֆրանսիայում շաբաթ օրը կհրապարակվի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, ուրբաթ անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետն ավարտվել է:
Հայտ է ներկայացրել 9 գործիչ: Սահմանադրության պահանջի համաձայն, թեկնածուներից յուրաքանչյուրը ստացել է համայնքապետերի 500 ստորագրություն:


Ստորագրությունների թվով առաջատար է հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Նա ունի 3 հազար ստորագրություն, սոցիալիստ Բենուա Ամոնը 1700, Մաքրոնը՝ 1500: Մարին լը Պենին աջակցություն է հայտնել 600 քաղաքապետ:
Ընտրությունների առաջին փուլը ապրիլի 23-ին է, երկրորդը՝ մայիսի 7-ին:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ

class="footer-right"> .