Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ի պետքարտուղարը Չինաստանում է

ԱՄՆ-ի պետքարտուղարը Չինաստանում է
19.03.2017 | 11:34

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Չինաստանում երկօրյա այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Սի Ցզինպինի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:


Թիլերսոնի բանակցությունները նպատակ ունեն համոզելու Պեկինին՝ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա: Չինաստանը համարվում է Հյուսիսային Կորեային դաշնակից երկիր և ցանկության դեպքում կարող է ազդեցություն ունենալ Փհենյանի վրա` դադարեցնելու հրթիռային փորձարկումները, ինչը շատ է անհանգստացնում ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ Ճապոնիային և Հարավային Կորեային:


Չինաստանը ԱՄՆ-ի պետքարտուղարի Ասիական տարածաշրջանային այցելության վերջին կանգառն է: Նախօրեին Սեուլում նա ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների ահագնացման դեպքում նրան զսպելու համար ռազմական գործողությունները ևս, բոլոր մյուս տարբերակների թվում, սեղանի վրա են:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ