ԿԸՀ-ն մարտի 18-ի արտահերթ նիստի ժամանակ ինքնաբացարկի մասին դիմումների հիման վրա ուժը կորցրած է ճանաչել խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից առաջադրված մի շարք պատգամավորի թեկնածուների գրանցումը։
ԿԸՀ-ն ինքնաբացարկի մասին դիմում է ստացել ՕՐՕ դաշինքից պատգամավորի թեկնածու Գագիկ Հովհաննիսյանից (80-րդ համարը դաշինքի նախընտրական ցուցակի համապետական մասում), Սոս Սարգսյանից (91-րդ համար դաշինքի նախընտրական ցուցակի համապետական մասում), ՀՎԿ-ից պատգամավորի թեկնածուներ Նարեկ Ավետիսյանից (185-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում), Սրբուհի Հովհաննիսյանից (141-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում), ՀԿԿ-ից պատգամավորի թեկնածուներ Կարեն Մանուկյանից (104-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում), Սինոդ Պողոսյանից (157-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում), Գարեգին Մատինյանից (106-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում)։