Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ում ոչ բոլոր թուրքերն են փոքր Էրդողաններ

ԵՄ-ում ոչ բոլոր թուրքերն են փոքր Էրդողաններ
19.03.2017 | 18:33

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Bild տաբլոիդին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ում ապրող թուրքերը պատասխանատու չեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի քաղաքականության համար:


«Մեծ տարբերություն կա թուրք ժողովրդի և թուրքական կառավարության միջև: Ոչ բոլոր թուրքերն են փոքր Էրդողաններ»,- ասել է Յունկերը: Նրա խոսքով՝ ԵՄ-ում ապրող թուրքերը «լավ ինտեգրված են և իրենց ավանդն են ներդնում բարգավաճման գործում»: Յունկերը նաև նշել է, որ իրեն չի անհանգստացնում միգրանտների վերաբերյալ համաձայնագրի խզման Էրդողանի սպառնալիքը, եթե ԵՄ-ն իր երկրի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ չտրամադրի: «Թուրքիայի շահերից չի բխում, որ թուրքական ափամերձ տարածքի մոտ մաքսանենգները և ավազակներն ազդեցության լծակներ ստանան»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ