ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012-ին: Մարտի 20-ը երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացրել են ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչները:
Երջանկության համաշխարհային զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով, աշխարհում ամենաերջանիկ երկիրը Նորվեգիան է: Հայաստանը 155 երկրների ցանկում զբաղեցրել է 121-րդն է: Վարկանիշային աղյուսակը կազմելիս հետազոտողները հաշվի են առել ՀՆԱ-ն, կյանքի միջին տևողությունը, բարդ իրավիճակներում սոցիալական աջակցությունը, վստահությունը կառավարության հանդեպ և այլն: Աշխարհի երկրորդ ամենաերջանիկ երկիրը Դանիան է, հաջորդում են Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան: Ցանկը եզրափակում են Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին, վերջին տեղում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը: