Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվայի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալվել է Մոլդովայի խորհրդարանի նախկին անդամը

Մոսկվայի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալվել է Մոլդովայի խորհրդարանի նախկին անդամը
20.03.2017 | 16:06

Մոլդովայի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրը հաղորդում է, որ Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալվել է խորհրդարանի նախկին պատգամավոր Յուրիե Բոլբոչեանուն:

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով, նա կապեր էր հաստատել ազգային անվտանգությանն առնչվող տեղեկություններ ստանալու մեջ շահագրգիռ անձանց հետ, այդ տեղեկությունները կարող էին օգտագործվել ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու նպատակով: Բոլբոչեանուի հետ կապ հաստատած անձանց թվում է եղել Մոլդովայում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ