Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իսրայելը նախազգուշացնում է Դամասկոսին

Իսրայելը նախազգուշացնում է Դամասկոսին
20.03.2017 | 16:07

Իսրայելը Դամասկոսին զգուշացրել է չկիրառել իր հակաօդային պաշտպանության համակարգն ընդդեմ իսրայելական ռազմական ինքնաթիռների: Մինչ այդ սիրիական զինուժը կրակ էր բացել «Հըզբոլլահ»-ի գրոհայիններին զենք տրամադրելու մեջ կասկածվող խմբավորումների վրա հարձակում իրականացրած իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ:

«Եթե սիրիացիները դարձյալ օգտագործեն իրենց հակաօդային պաշտպանության համակարգն ընդդեմ մեր ինքնաթիռների, մենք առանց դույզն ինչ վարանելու կոչնչացնենք նրանց»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Իսրայելն ու ԱՄՆ-ը «Հըզբոլլահ»-ը համարում են Իրանի հետ համագործակցող ահաբեկչական կազմակերպություն:


Սիրիական բանակը հաղորդում է, թե առնվազն երկու իսրայելական ինքնաթիռ է ոչնչացրել, որոնք հարվածներ էին հասցնում իրենց դիրքերի ուղղությամբ: Իսրայելը հերքում է այդ տեղեկությունը, սակայն, հաստատում է, որ իրենց ինքնաթիռների ուղղությամբ կրակել են:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ