Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը Ֆրանսիայում

Նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը Ֆրանսիայում
20.03.2017 | 22:22

Այսօր երեկոյան Փարիզում կայանալու է ապրիլի 23-ի նախագահական ընտրություններում առաջադրված 11 թեկնածուներից 5-ի առաջին հեռուստաբանավեճը: Երեքժամանոց դեբատներին մասնակցելու են ընտրարշավի առաջատարները՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը, ազգայնական Մարին լը Պենը, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը և կոմունիստների աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:


Հեռուստաբանավեճի շեմին անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Մակրոնի և Լը Պենի վարկանիշները առաջին անգամ հավասարվել են: Ընտրությունների առաջին փուլում նրանց օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 26-ական տոկոսը:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ