Forbes-ը մարտի 20-ին հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: 2016-ին միլիարդատերերի թիվն առաջին անգամ գերազանցել է երկու հազարը: 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող անձանց թիվը 1810-ից դարձել է 2043: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է 18 տոկոսով՝ մինչև 7,67 տրիլիոն դոլար:
Չորրորդ տարին անընդմեջ աղյուսակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը 75 միլիարդ դոլարից դարձել է 86 միլիարդ: Berkshire Hathaway ընկերության ղեկավար ՈՒորեն Բաֆեթը իր կարողությունը ավելացրել է 14.8 միլիարդ դոլարով և հայտնվել երկրորդ տեղում: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 72,8 միլիարդ դոլարի կարողությամբ, գտնվում է երրորդ հորիզոնականում: Facebook սոցցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգերորդն է։