Ռուսաստանը Բոսնիա և Հերցեգովինայի հետ պայմանագիր է ստորագրել` ԽՍՀՄ-ի վերջին չմարված պարտքը վճարելու մասին: ՌԴ-ն 125, 2 մլն դոլար պետք է վճարի, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: «Այսօր տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ու Բոսնիա և Հերցեգովինայի միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրումը` նախկին ԽՍՀՄ-ի պարտականությունները կարգավորելու համար` կապված նախկին ԽՍՀՄ-ի և նախկին Հարավսլավիայի միջև ապրանքաշրջանառության հետ»,- ասել է նա:
Ստորչակը նշել է, որ Բոսնիա և Հերցեգովինան նախկին ԽՍՀՄ վարկատուների թվում միակ երկիրն է, որի պարտքը չմարված է մնացել: 125,2 մլն դոլար պարտքը կմարվի 45 օրացույցային օրում` պայմանագրի կնքվելուց հետո: