Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկոյի հայտարարած «ռադիոակտիվ նյութերով Հայաստանից ինքնաթիռը» բելառուսական ընկերության է պատկանել

Լուկաշենկոյի հայտարարած «ռադիոակտիվ նյութերով Հայաստանից ինքնաթիռը» բելառուսական ընկերության է պատկանել
21.03.2017 | 20:29

Ինքնաթիռի միջադեպի հետ կապված, որտեղ բելառուսցի սահմանապահները իբր թե ռադիոկատիվ սարքավորում են գտել, որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բարձրագոչ մեղադրանքը հնչեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` նախօրեին տեղի ունեցած խորհրդակցութան ժամանակ:

Նրա խոսքով` սարքավորումը հայտնաբերվել է Հայաստանից ժամանած օդանավում: Սակայն փաստը, որ ինքնաթիռը պատկանել է բելառուսական ընկերության, Բելառուսի նախագահը «մոռացել է» հիշատակել: Փաստացի, Բելառուսի նախագահն առաջին անգամ չէ, որ իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն աղավաղել փաստերը: ՀՀ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ դեռևս 2016-ի հոկտեմբերի 3-ին խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը Հայաստան է մատակարարել վերահսկիչ սարքավորումը, որը առաքել է բելառուսական «JSC Aircompany Grodno» ընկերությունը` պարտավորվելով նույն կերպ սարքավորումը հետ առաքել: 2017-ի մարտի 15-ին բելառուսական ընկերությունը Երևան-Գոմել չվերթի իրականացման հայցադիմում է ներկայացրել: Կից փաստաթղթերում տեղեկություն է տրվել բեռի բնույթի մասին, որի մասին տեղեկացվել են բելառուսական ավիացիոն իշխանությունները, որից հետո չվերթի իրականացման իրավունք է ստացվել: Նախարարությունում ընդգծել են, որ սարքավորման տեղափոխման գործընթացն իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ պայմանագրի` ըստ բոլոր միջազգային կարգավորող կանոններին համապատասխան փաստաթղթերի ու պայմանագրերի հիման վրա: Սակայն նախօրեին երեկոյան ՀՀ պետեկամուտների կոմիտեն իր պարտքն է համարել հերքել Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:

«Կապված նշված հայտարարության հետ` վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռն ու ուղևորները անհրաժեշտ ստուգում են անցնում, և մաքսային լիազորությունների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում ոչ մի խախտում չի արձանագրվել: Հետևաբար, այն մասին, որ օրինախախտման փաստը չի նկատվել, խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել են կոմիտեի մամուլի ծառայությունում:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ

­թ­յուն