Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի համար լավագույն նախագիծ

Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի համար լավագույն նախագիծ
21.03.2017 | 20:30

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Էմանուել Մակրոնը հաղթել է առաջին հեռուստադեբատում, որը կայացել է մարտի 20-ի երեկոյան: Էկոնոմիկայի նախկին նախարարի հաղթանակը վկայում են Elabe քոնսալթինգային ընկերության հարցման արդյունքները, որը հրապարակել է BFMTV հեռուստաալիքը:


Մակրոնը ճանաչվել է «ամենահամոզիչը». հեռուստադիտողների 29 տոկոսը քվեարկել է նրա, իսկ յուրաքանչյուր հինգերորդը (20 %)` Ժան-Լյուկ Մելանշոնի օգտին: Մակրոնի հիմնական մրցակիցները՝ ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին լը Պենը և պահպանողական Ֆրանսուա Ֆիոնը, զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:


Հեռուստադիտողների 30 տոկոսը Մակրոնին համարում է «Ֆրանսիայի համար լավագույն նախագիծ»:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ

­թ­յուն