Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանի դեսպանը հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահին

Հայաստանի դեսպանը հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահին
21.03.2017 | 20:31

Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը մարտի 20-ին հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Արգենտինայի և Հայաստանի միջև ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը: Արգենտինայի նախագահը խնդրեց իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան բազմոլորտ հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպան Մկրտումյանը նույնպես հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդրվեն երկու բարեկամ պետությունների միջև կապերի ավելի սերտացման և ամրապնդման համար։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց նախագահ Մաուրիսիո Մակրիին Հայաստանի ու Արգենտինայի միջև համագործակցության և բարեկամության գործում նշանակալի ավանդի համար: Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվեց և բարձր գնահատվեց արգենտինահայ համայնքի յուրահատուկ կամրջող դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում։


Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվեց Սան Մարտինի հրապարակ, որտեղ Արգենտինայի նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ

­թ­յուն