Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիայի հարցով բանակցությունները կվերսկսվեն այս շաբաթ Ժնևում

Սիրիայի հարցով բանակցությունները կվերսկսվեն այս շաբաթ Ժնևում
22.03.2017 | 10:42

Սիրիական կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որի հերթական փուլը կվերսկսվի այս շաբաթ Ժնևում: Բանակցությունների մասնակիցները պետք է քննարկեն Սիրիայի Սահմանադրությունում տեղ գտած փոփոխությունները և հակաահաբեկչական քայլերը:

Մինչ բանակցությունների մեկնարկը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան կայցելի Մոսկվա, Էր-Ռիադ և Անկարա՝ հանդիպման մանրամասները համաձայնեցնելու նպատակով: Խաղաղ գործընթացը վերսկսելու այս փորձերը տեղի են ունենում Դամասկոսի արևելյան շրջաններում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ

­թ­յուն