Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ժամանակ առ ժամանակ տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մարտի 24-25-ին

Ժամանակ առ ժամանակ տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մարտի 24-25-ին
22.03.2017 | 17:44

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում: Մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ