Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե Ռուսաստանը և Թուրքիան համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Ելույթ ունենալով Վաշինգտոնի մամուլի ազգային ակումբում, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները և հիմա համագործակցում են տարածաշրջանում խնդիրները լուծելու համար, այդ թվում` կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: