ՀՀ կառավարությունը 929 միլիոն դրամ հատկացրեց սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը կառավարության նիստում նշեց, որ աջակցություն կստանան Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ամբողջությամբ փոխհատուցվում է հակառակորդի կրակահերթերի թիրախում գտնվող բնակիչների հողի ու գույքի հարկը: