Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ՌԴ ժամանակավոր հավատարմատարը

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ՌԴ ժամանակավոր հավատարմատարը
24.03.2017 | 00:09

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուն հայտարարել է, որ Անկարայում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին կանչել են գերատեսչություն:

Նա անհանգստություն է հայտնել սիրիական տարածքում հրաձգության հետևանքով թուրք զինվորի մահվան կապակցությամբ: «Նախօրեին մեր զինվորն է զոհվել դիպուկահարի գործողությունների հետևանքով: Հրաձգությունը Սիրիայի տարածքից է եղել, որտեղ կրակի դադարեցման վերահսկողությունը և ռեժիմի կատարումը ստանձնել է Ռուսասատանը»,- հայտարարել է Հյուսեյն Մյուֆթյուօղլուն:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ