Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի ԱՄՆ-ից: Rheinische post թերթում հրապարակված հոդվածում նա գրել է. «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն անդրատլանտյան հանրակցության հիմքն է, բայց Եվրամիությունը պետք է ի վիճակի լինի ինքնուրույն կարգավորել այն ճգնաժամերն ու հակամարտությունները, որոնք ի հայտ են գալիս իր հարևանությամբ»: ԱԳ նախարարի կարծիքով՝ չնայած բոլոր ճգնաժամերին ու թուլություններին, ԵՄ-ն «ամենահաջող նախագիծն է այն առումով, ինչը վերաբերում է ազատությանը, խաղաղությանը և բարեկեցությանը, որը երբևէ տեսել է աշխարհը»: