ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել քննարկումը՝ միջուկային ներուժը կրճատելու հարցով:
«Մենք պատրաստ ենք քննարկել միջուկային ներուժի հետագա կրճատման հնարավորությունները, բայց հաշվի առնելով բոլոր գործոնները, այլ ոչ միայն ռազմավարական սպառազինության քանակը»,- հայտարարել է Լավրովը Գլխավոր շտաբի ակադեմիայում: Նա ընդգծել է, որ դեռևս չի եկել միջուկային զենքն ամբողջությամբ արգելելու ժամանակը: