Բրիտանական խորհրդարանի անվտանգության միջոցները կվերանայվեն՝ կապված ահաբեկչության հետ, բայց սա լուրջ փոփոխություններ չի նշանակում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Լոնդոնում ահաբեկչություն իրականացվեց չորեքշաբթի, 14:40-ին:
Վեսթմինսթերյան կամրջի վրա մեքենան բարձրացել է մայթ և վրաերթի ենթարկել մի քանի անցորդի, հասել խորհրդարանի շենք, որտեղ էլ ոստիկանները կանգնեցրել են չարագործին: Նա դանակահարել է ոստիկաններից մեկին, որ ավելի ուշ մահացել է: Ահաբեկչին գնդակահարել են: ԻՊ-ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: