ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենին «մարգինալներ» չէր անվանի: «Ես ոչ Դոնալդ Թրամփին, ոչ Լը Պենին մարգինալներ չէի անվանի թեկուզ այն պատճառով, որ նրանք լիովին հետևում են այն սկզբունքներին, որոնք դրված են ամերիկյան և ֆրանսիական պետությունների հիմքում»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Գլխավոր շտաբի ակադեմիայում:
Նա ընդգծել է, որ «պոպուլիստ» բառը նույնպես այս քաղաքական գործիչներին բնութագրելիս հարմար չէ՝ նշելով, որ Թրամփին և Լը Պենին ավելի շուտ «իրատեսներ կամ հակագլոբալիստներ» կանվաներ: