Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը

Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը
24.03.2017 | 00:20

Կիևում փոխհրաձգության հետևանքով զոհվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, հայտնել Է ՈՒկրաինայի ՆԳ նախարարության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:

«Փոխհրաձգություն է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված է, նա ռուսաստանցի քաղաքական գործիչ է, Պետդումայի նախկին պատգամավոր: Այո, հաստատում եմ, որ նա Դենիս Վորոնենկովն է»,- ասել է Կրիշչենկոն: Նա հավելել է, որ ոստիկանությունը դիտարկում է պատվերով սպանության վարկածը՝ հաշվի առնելով զոհվածի գործունեությունը: Հիվանդանոցում մահացել է և Վորոնենկոյի վրա կրակողը:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ