Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի ՊՆ-ն հերքում է երկրի տարածքով Հայաստան ռուսական զինտեխնիկայի տարանցման ընդդիմության պնդումները

Վրաստանի ՊՆ-ն հերքում է երկրի տարածքով Հայաստան ռուսական զինտեխնիկայի տարանցման ընդդիմության պնդումները
24.03.2017 | 00:33

Թբիլիսին կտրականապես հերքում է ընդդիմության պնդումները, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստան ծանր ռազմական տեխնիկա է փոխադրում: Սկանդալը ծագեց երեկ` օրվա երկրորդ կեսին, երբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները կուսակցության կենտրոնական գրասենյակում շտապ մամուլի ասուլիս հրավիրեցին:

«Այս րոպեներին Բոլնիսի շրջանում ռուսական պետհամարանիշերով բեռնատարներ են տեղաշարժվում, որոնք քողարկված կերպով զենք են տեղափոխում: Առաջին հայացքից և ամենայն հավանականությամբ դա ծանր թրթուրավոր տեխնիկա է: Ենթադրվում է, որ խոսքը ռազմական նշանակության տեխնիկայի մասին է»,- հայտարարում էր Ազգային միացյալ շարժման ղեկավար անդամներից մեկը` Նուգզար Ցիկլաուրին` պնդելով նաև, որ ռուսական զրահատեխնիկան Հայաստան է տեղափոխվում: Ավելին՝ Ցիկլարուին չէր բացառում, որ խոսքը «Բուկ» զենիթահրթիռային համակարգերի մասին է:


«Առաջին հերթին ցանկանում ենք դիմել նախագահին և իշխանություններին` կոչ անելով շտապ կարգով հետաքննել, թե ինչ նշանակության զինամթերքի հետ գործ ունենք: Վաղը կայանալիք Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա»,- հայտարարում էր վրացի ընդդիմադիր գործիչը: Ասուլիսի ընթացքում Ցիկլաուրին լրագրողներին էր ցուցադրում նաև Բոլնիսում արված լուսանկարներն ու տեսագրությունները: Դրանցում հստակ երևում էին հինգ քաղաքացիական բեռնատարներ, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղադրված էր երկուական միավոր տեխնիկա` գրեթե ամբողջությամբ ծածկված սպիտակ կտորով: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ անդրադարձավ Ցիկլաուրիի պնդումներին:
«Տարածված տեղեկատվությունը, թե այսօր Վրաստանի տարածքով դեպի Հայաստան իբր ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել, իրականությանը չի համապատասխանում: Դա քաղաքացիական տեխնիկա էր»,- հայտարարում էր նա` հիշեցնելով. «Վրաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկայի տարանցում թույլատրելու իրավունք ունի: Այս պարագայում, սակայն, նման թույլտվություն չէր տրվել: Ինչպես հայտնի է` վաղուց արդեն ոչ Հայաստանի և ոչ էլ Ռուսաստանի կողմից մեր նախարարությանը տարանցման դիմումներ չեն ներկայացվել»:


Տեղափոխվող տեխնիկայի մասին առավել մանրամասն բացատրություններով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին` հատուկ ընդգծելով, որ մարտական տեխնիկա` առավել ևս «Բուկ» հրթիռային համակարգեր, Վրաստանի տարածքով չեն տեղափոխվել։ «Բելառուսի քաղաքացիները [մեր երկրի տարածքով] իրոք ռազմական նշանակության տեխնիկա են փոխադրում: Դա մարտական տեխնիկա չէ, այլ Գազ 34 մակնիշի ռազմա-փրկարարական մեքենաներ են, որոնք նախատեսված են բացառապես փրկարարական բնույթի գործողությունների համար: Դրանց վրա որևէ զենք տեղադրված չէ»,- արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին՝ նշում էր Սեսիաշվիլին:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ