Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանական փողերի հետքերով՝ աննախադեպ կոռուպցիոն սկանդալ Եվրոպայի Խորհրդում

Ադրբեջանական փողերի հետքերով՝ աննախադեպ կոռուպցիոն սկանդալ Եվրոպայի Խորհրդում
24.03.2017 | 00:39

Եվրոպայի Խորհուրդը ցնցել է կոռուպցիոն սկանդալը՝ իտալացի պատգամավորը միլիոնավոր եվրոներ է ստացել Ադրբեջանից՝ գրում է Կլաուդիա ֆոն Զալցենը Tagesspiegel-ում: Եվրոպայի Խորհրդի պատմության ընթացքում ամենախոշոր սկանդալը ջրի երես դուրս չէր գա, եթե Միլանի բանկերից մեկը ուշադրություն չդարձներ կասկածելի փոխանցումների վրա: Ֆինանսական օպերացիաները, որոնցում վեցանիշ թվեր են եղել, իրականացվել են բալթյան երկրների և Մարշալյան կղզիների բանկերով: Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել: Այն, ինչ պարզեցին քննիչները, պայթող ռումբի ազդեցություն ունեցավ: Ընկերությունը, որի համար նախատեսված էին փողերը, պաշտոնապես պատկանում էր ԵԽ իտալացի պատգամավորի կնոջը: 2012-2014 թթ. Լուկա Վոլոնտեն ընդհանուր առմամբ ստացել է 2,39 միլիոն եվրո: Քննության տվյալներով՝ փողերը եկել են ավտորիտար Ադրբեջանից:

2017-ի ապրիլին Վոլոնտեն դատարանի առաջ կկանգնի՝ փողերի լվացման մեղադրանքով՝ գրում է հոդվածագիրը: Նա փաստում է, որ վերջին տարիներին Ադրբեջանն առավելագույն ջանքեր է գործադրել, որ խուսափի ԵԽ-ի բացասական վճռից՝ երկրում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի հարցով: «Այսպիսով, Ադրբեջանի խորհրդարանականները կարող էին տոնել ոչ մեծ հաղթանակ, երբ 2013-ին անսպասելի ձախողվեց գերմանացի Քրիստոֆեր Շտրասերի զեկույցը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ: Վերջին տարիներին գնալով ավելի շատ փաստեր են վկայում, որ իրադարձությունների նման զարգացման գործում մեծ դերակատարում է ունեցել այդպես կոչված «խավիարային դիվանագիտությունը»,- գրում է հոդվածագիրը:
Բայց Վոլոնտեի պարագայում խոսքը միայն խավիարի և շքեղ գորգերի մասին չէ: Նախկին խորհրդարանականը խոստովանել է, որ ստացել է 2,39 միլիոն եվրո, բայց պնդում է, որ այդ գումարը կապ չունի ԵԽ-ում իր գործունեության հետ: Նրա խոսքով՝ այդ գումարը պարգևատրում է խորհրդակցության համար, որը նա մատուցել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովին:


Ինչպես պարզել է պարբերականը, ամեն ինչ սկսվել է 2011 թ. հուլիսին Վոլոնտեի Բաքու այցելությունից հետո: Սուլեյմանովի հետ հանդիպումից հետո երկու պատգամավորները սերտ շփումներ են ունեցել, որից հետո Վոլոնտեն առաջարկել է Ադրբեջանի միջազգային իմիջը բարելավելու կոնցեպտ: «2012 թ. դեկտեմբերին Շտրասերի զեկույցի քվեարկումից մի քանի շաբաթ առաջ Վոլոնտեն ադրբեջանցի լոբբիստ Մուսլիմ Մամադովին նամակում մանրակրկիտ բացատրել է, որ «ընկերները» պետք է խոսեն քննարկումներին: Վոլոնտեն դիմել է նաև իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտին, որ հիմա ԵԽԽՎ-ի նախագահն է, և ցուցումներ է տվել՝ ինչպես պետք է քննադատել քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը»,-ասվում է հոդվածում:
Զեկույցի տապալվելուց հետո Վոլոնտեն մտավախություններ է ունեցել, որ շահավետ ընկերության վերջը կարող է գալ և դարձել է նոր բանաձևի նախաձեռնող, բայց մեկ օր անց հետ է վերցրել հայցը: «Քո յուրաքանչյուր ցանկություն ինձ համար հրաման է»,- գրել է նա Մամադովին: Բոլոր մնացած մանրամասները, ամենայն հավանականությամբ, քննարկվել են Բաքվում Սուլեյմանովի և ռուս պատգամավոր Ալեքսեյ Պուշկովի հետ անձնական հանդիպմանը՝ ասվում է հոդվածում:


Պատմությունը կարող էր այսքանով ավարտվել, եթե խոսք գնար մեկ պատգամավորի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին: Սակայն ԵԽ-ում գերմանական պատվիրակության տեղակալ Ֆրանկ Շվեբեն մտավախություն ունի, որ կոռուպցիայի ծավալը շատ մեծ է և չի սահմանափակվում միայն Վոլոնտեով: Tagesspiegel-ի տեղեկությամբ՝ Վոլոնտեի սկանդալը խոշոր խարդախության մի մասն է: Հոդվածում նշվում է, որ ԵԽ-ում սկանդալի հետաքննությունը շատ դժվարությամբ է առաջ գնում: ԵԽԽՎ-ի նախագահը նույնիսկ փորձել է փոքրացնել սկանդալի նշանակությունը: Եվ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ: «Այսօրվա դրությամբ ԵԽ-ում գոյություն ունի մի ամբողջական ցանց, որը ավտորիտար միտումներով պետությունները պահպանում է քննադատական գնահատականներից»,- կարծում է Շվաբեն: Հունվարին նպատակաուղղված խոչընդոտներ են ստեղծվել Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումներում:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ