Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ դեսպանը հանրապետական կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների հարցեր

ՀՀ դեսպանը հանրապետական կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների հարցեր
25.03.2017 | 00:22

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին` Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու հայկական շահերը Կոնգրեսում պաշտպանելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկել տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության և Հայաստանում բազմաթիվ փախստականներ ընդունելու հարցերը: Դեսպանը և կոնգրեսականներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության և այլ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացին: Կոնգրեսականները հավաստիացրել են, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման իրենց ջանքերը շարունակական կլինեն:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ