Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել

Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել
25.03.2017 | 00:24

Եգիպտոսի նախկին նախագահ, 88-ամյա Հոսնի Մուբարաքն ազատ արձակվեց, ըստ Ռոյթերզի, հայտնել է նրա փաստաբանը։ Մուբարաքը Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ռազմական հոսպիտալից ուղևորվել է Գալիոպոլիի իր տուն։ Հոսնի Մուբարաքը 2012-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ ցուցարարների սպանություններին մասնակից լինելու մեղադրանքով: Խոսքը 2011-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի մասին է, որոնք հանգեցրել են նրա հրաժարականին։

2013-ի հունվարին Վերաքննիչ դատարանը չեղարկել է դատավճիռը՝ վկայակոչելով ընթացակարգային խախտումները։ 2015-ին այդ գործով նոր դատական գործընթաց է սկսվել, մարտի 2-ին Մուբարաքն արդարացվել է ցուցարարների սպանությունների մեղադրանքից։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ